Jump to content

Լիլիթ Անտոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Անտոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լիլիթ Անտոնյան
Ծնվել էնոյեմբերի 12, 1967(1967-11-12) (56 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրականագետ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
ԱնդամակցությունՀԳՄ
Լիլիթ Անտոնյան Վիքիդարանում

Լիլիթ Անտոնյան (նոյեմբերի 12, 1967(1967-11-12), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀԳՄ անդամ՝ 2012 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1967 թվականի նոյեմբերի 12-ին Կիրովականում։ 1984 թվականին ավարտել է Կիրովականի թիվ 6 միջնակարգ դպրոցը, նույն թվականին ընդունվել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը (այժմ՝ Վանաձորի պետական համալսարան)։ 1988 թվականին գերազանցությամբ ավարտել է մանկավարժական ինստիտուտի լրիվ դասընթացը «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ, որակավորումը՝ միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ 1988-90 թվականներին աշխատել է Կիրովականի թիվ 25 միջնակարգ դպրոցում՝ որպես դաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։ 1992-1999 թվականներին ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հայցորդ էր՝ զուգահեռ շարունակելով մանկավարժական աշխատանքը Երևանում և Արարատի մարզում։ 1999 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, թեման՝ «Պատմականը և ավանդականը Դանիել Վարուժանի պոետիկայում»։ 2000 թվականին ընդունվել է աշխատանքի Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի գրականության ամբիոնում։ 2004-2005 թվականներին եղել է նույն ինստիտուտի ուսումնական վարչության պետը։ 2005 թվականին ՀՀ ԲՈՀ-ի կողմից նրան շնորհվել է դոցենտի կոչում՝ գրականագիտութուն մասնագիտությամբ։ 2006-2015 թվականներին աշխատել է ՎՊՀ-ի գրականության ամբիոնի դոցենտի պաշտոնում։ 2019-2020 թվականներին աշխատել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի հայագիտության ամբիոնում՝ որպես դասախոս։ Հինգ տասնյակից ավելի գրականագիտական հոդվածների հեղինակ է, որոնք նվիրված են հայ և ռուս գրականության հիմնախնդիրներին[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Գրական տեղեկատու, Ե․, Վան Արյան, էջ 21։